fbpx
Տնտեսություն

Կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքները՝ հայ տնտեսվարողների հանդեպ․ Քերոբյան

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր հետևանքների մասին՝ հայ տնտեսվարողների համար։

Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են բոլոր գործոններն ու նրան մշտական կապի մեջ են թե արտահանողների, թե մյուս բիզնեսմենների հետ, որոնց վրա դրանք կարող են ազդել։

Քերոբյանը նշել է, որ դիտարկում են բոլոր հնարավորությունները, որոնք կարող են մեղմել հարվածները։

Նա ընդգծեց, որ իրավիճակն իրոք անհանգստացնող է, սակայն ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ հայ բիզնեսմենները հնարավորինս քիչ տուժեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ