Պորոշենկոն ինքն իրեն ջախջախեց. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կարծիքով ապրիլի 19-ին տեղի ունեցած դեբատների ժամանակ նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել է բանավեճը նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն:

«Չեմ ուզում ասել, թե Զելենսկին հաղթեց բանավեճը, ես կարծում եմ, որ Պորոշենկոն պարտվեց, նա ինքն իրեն ջախջախեց», – ասել է Սաակաշվիլին:

Նա նաև ասել է, թե գործող նախագահը «խղճուկ» տեսք ուներ, և որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Պորոշենկոյի «համակարգը կփորձի երկրում քաոսային իրավիճակ ստեղծել»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Ամենաթարմ