Պորոշենկոն ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Դոնբաս

Ամենադիտվածներ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ ելույթի ընթացքում կազմակերպությանը կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնել է RBC պարբերականը:

Ըստ Պորոշենկոյի՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունը կարող է վճռորոշ լինել Դոնբասում խաղաղության հաստատման համար, վերջ կդնի ռուսական ագրեսիային և կվերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

«Մենք պատրաստ ենք այս նախաձեռնության կառուցողական քննարկմանը: Տեխնիկական գնահատողական առաքելությունը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող էր ուղարկել Դոնբաս համապատասխան տարբերակները մշակելու նպատակով, կօգներ այս քննարկմանը»,- նշել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ 2015-ին նույն խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին, սակայն Ռուսաստանն արգելափակել է այդ նախաձեռնությունը և մերժել հակամարտության կարգավորման գործում ՄԱԿ-ի ներգրավումը:

Պորոշենկոն նաև ընդգծել է, որ այդ առաքելությունը չի հակասում Մինսկի համաձայնագրերին, ինչպես դա ներկայացնում է Ռուսաստանը:

Ամենաթարմ