fbpx
Աշխարհ

Porsche-ն Բանգկոկում երկու նախագիծ է ազդարարել

Porsche-ն Բանգկոկում երկու նախագիծ է ազդարարել, որոնք պետք է վերիմաստավորեն քաղաքի շքեղ կյանքն ու կենսակերպը, տեղեկացրել է Hypebeast-ը։

Գերմանական մեքենաշինական հսկան ընդլայնում է իր ներկայությունը Հարավարեւելյան Ասիայում՝ ներկայացնելով Porsche Design Tower Bangkok երկնաքերը եւ իր Curvistan հարթակի բացումը՝ մշակութային կենտրոն, որն ստեղծվել է հայտնի վիզուալ նկարիչ, լուսանկարիչ եւ գրող Սթեֆան Բոգների հետ համագործակցությամբ։

Porsche Design Tower Bangkok-ը կդառնա քաղաքի տեսարժան վայրերից մեկը՝ համադրելով առաջավոր դիզայնը չգերազանցված շքեղության հետ։ Այդ գերշքեղ նստավայրը, որը Porsche Design-ի եւ Ananda Development-ի համատեղ աշխատանքն է, կդառնա Ասիայում իր տեսակի մեջ առաջինն ու ընդամենը երրորդն աշխարհում Մայամիի եւ Շտուտգարդտի կուլտային նախորդներից հետո։

Porsche Design Tower Bangkok-ը գտնվում է Թոնգլոր բարգավաճ շրջանում, այն կառաջարկի 22 բացառիկ երկու եւ չորս մակարդակ ունեցող Sky Villas-ներ։ Դրանց մակերեսը կլինի 525-1 135 քառակուսի մետր, յուրաքանչյուրը կունենա սեփական լողավազաններ, բնակելի շինություններ եւ ֆիրմային «Passion Spaces»՝ շքեղ ավտոտնակներ վերելակներով։ Սա հաշվարկված է ավտոսիրողների համար։

Porsche Design Tower Bangkok-ի շինարարությունը նախատեսված է հաջորդ տարի, կավարտվի 2028թ.։ Անգամ մեկ քառակուսի մետրը 15 000 000-40 000 000 դոլար արժեքի դեպքում այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Նստավայրերը եւ ավտոտնակները հասանելի կլինեն միայն ըստ հայտի կամ հրավերի։

Porsche Design-ը ներկայացրել է Curvistan ինքնատիպ տարածքը՝ ստեղծված Curves Magazine ամսագրի հիմնադիր Սթեֆան Բոգների հետ միասին, այն կդառնա ստեղծագործական եւ մշակութային միջոցառումների կենտրոն Բանգկոկում։ Curvistan-ը արդեն ճանաչված է Տոկիոյում եւ Բեռլինում։Այս տարածքում տեղի կունենան բազմաթիվ ցուցադրություններ, աշխատաժողովներ եւ միջոցառումներ՝ նվիրված Porsche-ի հարուստ ժառանգությանը։ Այն կդառնա հարթակ տեղի նկարիչների համար, որտեղ նրանք կկարողանան ցուցադրել իրենց աշխատանքները՝ նպաստելով քաղաքի ակտիվ մշակութային փոխանակմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ