fbpx
Տնտեսություն

Porsche-ն ներկայացրել է առաջին հիբրիդային 911-ը (լուսանկարներ)

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 992.2 ինդեքսով 911 սպորտային մեքենայի թարմացված տարբերակը, որն առաջին անգամ ստացել է հիբրիդային ուժային համակարգով մոդիֆիկացիա։

Ընկերության մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել նոր արտադրանքի մասին։ Հիբրիդային Carrera GTS-ը համալրված է 541 ձիաուժ հզորությամբ T-Hybrid կոչվող ուժային համակարգով, որը կառուցված է արդիականացված 3,6 լիտրանոց շարժիչի հիման վրա։

Հիբրիդային տարբերակը 100կմ/ժ արագություն է զարգացնում երեք վայրկյանում, մինչդեռ առավելագույն ցուցանիշը 312 կմ/ժ է:

Բազային 911 Carrera-ն համալրված էր փոփոխված երեք լիտր աշխատանքային ծավալով, 394 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Սպորտային մեքենան ստացել է նաև մոդիֆիկացված բամպերներ, նոր լուսարձակներ, ամբողջությամբ թվային գործիքների վահանակ (911-ի պատմության մեջ առաջին անգամ), իսկ ղեկից ձախ այժմ տեղադրված է շարժիչի մեկնարկի կոճակը։

Նորացված Porsche 911-ի առաքումները կսկսվեն այս տարվա աշնանը։ Բազային 911 Carrera-ն կարժենա նվազագույնը 120,100, իսկ հիբրիդային GTS-ը՝ 164,900 դոլար գնով։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ