Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ երկիրը Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինա, այս մասին նա խոսել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն (ԿՀՀ) պաշտոնական այցի ժամանակ, հայտնում է պորտուգալական Lusa գործակալությունը։
«Ներկայումս աշխատում ենք մեր տանկերից մի քանիսը ուղարկելու վրա։ Ես գիտեմ, թե քանի տանկ կուղարկվի, բայց այդ մասին կհայտարարվի համապատասխան պահին»,- ասել է Կոստան։
Նրա խոսքով՝ Պորտուգալիան Գերմանիայի հետ քննարկում է մի շարք ռազմական մեքենաների վերականգնման համար դետալների ստացման հարցը։ Սպասվում է, որ մինչև մարտի վերջ երկիրը Ուկրաինային Leopard 2 տանկեր կմատակարարի։

