«Պորտուի» 29-ամյա ֆուտբոլիստ Սերժիու Օլիվեյրան միացել է իտալական «Ռոմային»։ Այս մասին հայտնել է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
Օլիվեյրայի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրո է։ «Ռոման» ֆուտբոլիստին ձեռք բերելու պայմանագրային իրավունք ունի:
«Ռոմայի» պաշտոնական կայքին տված առաջին հարցազրույցում Օլիվեյրան խոստովանել է, որ տպավորված է ակումբում տիրող մթնոլորտով, ցանկանում է հնարավորին չափ արագ օգնել թիմին և դրսևորել իր լավագույն որակները։