fbpx
Սպորտ

Մենք չհաղթեցինք, բայց լավ խաղ ցուցադրեցինք․ Ֆոնսեկա

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ: Խաղից հետո  թիմ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է ակումբի խաղի մասին։

մարզիչը նշել է, որ դժվար է խաղալ այդպիսի թիմերի դեմ։

«Մենք վճռական պահերին սխալներ թույլ տվեցինք: Մենք չհաղթեցինք, բայց լավ խաղ ցուցադրեցինք հիանալի թիմի դեմ խաղում:

Մենք որոշեցինք ռիսկի դիմել բարձր ճնշման տակ ՝ թույլ չտալով, որ «Ատալանտան» կառուցի իր գրոհները իր ոճով: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, իսկ թիմը բնավորություն ցույց տվեց: Ես չեմ տեսել որևէ թիմի, որ պայքարի «Ատալանտայի» հետ և տիրւ գնդակի վերահսկմանը»,-ասել է նա

Այս մասին տեղեկանում ենք «Football Italia»-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ