fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում Իեն փոթորիկի զոհերի թիվը հասել է 87-ի

ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկը 87 մարդու զոհվելու պատճառ Է դարձել Ֆլորիդայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգներում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հաղորդել Է NBC News-ը: Մասնավորապես, զոհվածներից 83-ը բաժին է ընկել Ֆլորիդայի և 4-ը՝ Հյուսիսային Կարոլինայի նահանգներին: Մինչ այդ հաղորդվել էր 77 մարդու զոհվելու մասին:

Բացի այդ, 746 հազար մարդ մինչև այժմ առանց էլեկտրականության է մնում Ֆլորիդայում: Միևնույն ժամանակ շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: «Մենք նախապես գործի ենք դրել ուժերի աննախադեպ մեծ ռեզերվ որոնողա-փրկարարական գործողություններ անցկացնելու համար»,-հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դիանա Քրիսվելը:

Անհետ կորած է համարվում ավելի քան տասը հազար մարդ: Իշխանությունների կարծիքով, նրանցից շատերը գտնվում են ապաստարաններում և չեն կարող կապի դուրս գալ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: Շաբաթ օրը փոթորիկը կտրուկ թուլացել է, երբ այն տեղափոխվել Է Վիրջինիայի հարավային մաս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ