Մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ ֆիլմշարի նկարահանումների ժամանակ, երբ դեռահաս էր, սիրահարվել էր խաղընկերներից մեկին՝ Հելենա Բոնհեմ Քարտերին, որը մարմնավորում էր Փոթերի ոխերիմ թշնամի Վոլդեմորտի աջակից Բելատրիքս Լեստրանջին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, չնայած, որ նրանց միջև 23 տարվա տարբերություն է, սակայն դեռահաս Ռեդքլիֆը սիրահարվել էր հասուն կնոջը: Դերասանը խոստովանել է, որ անգամ սիրային երկտող է հղել Քարտերին:


