ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։
Այս մասին ՊԵԿ նախագահը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Քննարկել ենք երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր:
- ՊԵԿ նախագահը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները
- ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին»,- նշել է նախարարը:

