Հունիսի 28-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։