Հունիսի 18-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Շամբ գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։