Մայիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան, Արարատի մարզի Մասիս քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
