fbpx
Ժամանց

Կազմվել է ժամադրության համար ամենաթանկ քաղաքների ցանկը

Deutsche Bank-ի վերլուծաբանները հաշվարկել են, թե աշխարհի տարբեր քաղաքաներում որքան կարժենան հասարակ ժամադրությունները։ Հաշվարկներում ներառվել են կինոյի տոմսերի միջին գները, պանդոկում երկուսի համար ընթրիքը, մի քանի բաժակ գարեջուրն ու տաքսով ուղևորությունը:

Առաջին հորիզոնակում Ցյուրիխն է, որտեղ ժամադրությունն արժե 200 դոլար: Ցյուրիխից հետո ռոմանտիկ հանդիպումների թանկ վայրերի վարկանիշում են Հյուսիսային Եվրոպայի Օսլոն (164 դոլար), Կոպենհագենը (158 դոլար) և Հելսինկին (151 դոլար): Առաջատար հնգյակում է հայտնվել նաև Տոկիոն, որին փոքր տարբերությամբ հաջորդում է Նյու Յորքը:

Մոսկվան ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը (71 դոլար)՝ Սեուլի և Յոհաննեսբուրգի մեջտեղում: Վերջին տեղում եգիպտական Կահիրեն է (54-րդ տեղ)` այնտեղ ժամադրության գնալիս 42 դոլար կծախսեք:

50 դոլարից պակաս կարելի է ծախսել Բուենոս Այրեսում (Արգենտինա), Ստամբուլում (Թուրքիա), Կուալա Լումպուրում (Մալայզիա), Մանիլայում (Ֆիլիպիններ), Դաքային (Բանգլադեշ), Ջակարտայում (Ինդոնեզիա) և Հնդկաստանի երեք քաղաքներում՝ Նյու Դելի, Մումբայ և Բանգալոր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ