Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը

Ամենադիտվածներ

Հուլիսի 7-ին, ժամը 20:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի անասնագոմ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Է.Դ.-ի անասնագոմ է լցվել մոտ 25 տոննա ջուր, ինչի հետևանքով սատկել է 10 գոճի:

Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը դեպի անասնագոմ և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել կուտակված ջուրը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ