Հուլիսի 23-ին, ժամը 02:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
