Փրկարարները մարել են 31 հեկտար խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ամենադիտվածներ

Հունվարի 31-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3500 քմ եղեգնուտ, 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Մխչյան գյուղում՝ 500 քմ եղեգնուտ, Սայաթ-Նովա գյուղում՝ 9000 քմ, Սիս գյուղում՝ 1200 քմ, Ռանչպար գյուղում՝ 3 հա, Զորակ-Նիզամի՝ 1.5 հա եղեգնուտ, Արտաշատ-Դալար (700 քմ) և Վեդի-Լուսառատ (300 քմ) ավտոճանապարհներին,

Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ 3000 քմ, Հացիկ գյուղում՝ մոտ 2.4 հա,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 300 քմ խոտածածկույթ, Աքորի գյուղում՝ 2 հա, Տաշիր-Նորաշեն (2000 քմ) և Տաշիր-Լեռնահովիտ (10 հա) ավտոճանապարհներին,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 2000 քմ, Սիսիան քաղաքում՝ 6 հա, Վերին Խոտանան գյուղում՝ 3000 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1.5 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ