Հունիսի 3-ին, ժամը 23:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Քրքորյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացատան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։