Ժամը 15:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվում, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում ծխապատ գոտի է եղել:
Հրդեհը մարվել է ժամը 16:25-ին:
Բնակարանի ննջասենյակում ծխացել են մահճակալի ներքնակը և էլեկտրական սավանը՝ մասամբ. մահճակալին հայտնաբերվել է Ալֆրեդ Հ.-ի (ծնված 1945 թ.) դին՝ այրվածքներով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։