Մայիսի 1-ին, ժամը 10:31-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Նշվում է, որ փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Արտաշես Վ.-ի (ծնված 1937 թ.) դին: