Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօր կմեկնեն ԱՄՆ:
Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:
Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն և սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահագներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ամբողջական բժշկական հետազոտություն կանցնի ԱՄՆ-ում: Ա
Տոկիոյի Օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար Բաչկովը Միացյալ Նահանգներում կանցնի ֆիզիկական պատրաստվածության փուլ, ինչպես նաև կանցկացնի սպարինգ մենամարտեր աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը, այս ամենը արվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի անձնական միջոցներով:
Հաղորդում է armsport.am-ը։