Տարբեր քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում հանդիպել է համաշխարհային սպորտի ճանաչված դեմքերի հետ։
Facebook-յան իր էջում Աբրահամը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա պատկերված է բրազիլացի հարձակվող Նեյմարի, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր ծանր քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի, ինչպես նաև այլ մարզաշխարհի հայտնի անձանց հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը, իսկ վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Էր Ռիյադում կկայանա Ուսիկ – Ֆյուրի ռևանշ մենամարտը։ Հիշեցնենք, որ առաջին մենամարտում Ալեքսանդր Ուսիկը միավորներով հաղթել էր Թայսոն Ֆյուրիին։ Այս ռևանշը լայնորեն սպասված է բռնցքամարտի աշխարհի սիրահարների կողմից։
