Կառավարությունն իր նոյեմբերի 7-ի նիստում որոշեց հատկացնել 7,3 մլն դրամ՝ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերի փոխհատուցման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել այդ ծնողներին՝ նվազեցնելով բուժծառայությունների համար ֆինանսական բեռը։
2024 թվականին այս ծրագրի համար նախատեսված ընդհանուր 67,86 մլն դրամից արդեն ծախսվել է 55,61 մլն դրամ, իսկ մնացած գումարը կազմում է 12,25 մլն դրամ։ Ներկայումս 10 շահառու օգտվում է փոխնակ մոր ծառայությունից, և երկու ծնունդ ակնկալվում է մինչև նոյեմբեր։ Կառավարությունը նախատեսում է ծրագրի շրջանակում ևս երեք նոր շահառուների ընդգրկել՝ մինչև տարեվերջ։