Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, թալանել են ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստին։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա մեքենայով կանգած է եղել լուսացույցի տակ։
Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Նշվում է, որ մեքենայի կանգնած լինելու ժամանակ դրան է մոտեցել ինչ-որ մարմնավաճառ, վերցրել բջջային հեռախոսն ու դրամապանակը և դիմել փախուստի։
Ֆուտբոլիստը դեպքից անմիջապես հետո դիմել է Ոստիկանություն։
Աղբյուրը չի նշում ֆուտբոլիստի անունը։