Ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի հարձակվող Կիլիան Մբապեին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է ներկայացրել։
Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։
Նշվում է, որ այն նախատեսված է մինչև 2024 թվականը՝ 2023 թվականին թիմից հեռանալու հնարավորությամբ։
Ըստ աղբյուրի՝ այժմ որոշում կայացնելու Մբապեի հերթն է։
Նշվում է նաև, որ ֆրանսիացին խոստացել է «Ռեալին»՝ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել մադրիդյան ակումբ։

