«Պարի Սեն Ժերմենի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը խզել է կիսապաշտպան Լասանա Դիարայի հետ պայմանագիրը:
Դիարայի պայմանագրի ժամկետը լրանալու էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆրանսիական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը շուտով հայտարարելու է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
Դիարան ցանկանում է կենտրոնանալ սեփական բիզնեսի՝ մասնավորապես, Heroic Sport էներգետիկ խմիչքների արտադրության վրա:
Հիշեցնենք, որ Լասանա Դիարան անցյալ ձմռանն է ազատ գործակալի կարգավիճակով «Ալ Ջազիրայից» տեղափոխվել ՊՍԺ: Ավելի վաղ Դիարան խաղացել է «Չելսիում», «Արսենալում», «Պորտսմուտում», «Ռեալ», «Անժիում», «Լոկոմոտիվում», «Մարսելում»: Դիարան Իսպանիայի և Ֆրանսիայի չեմպիոն է, երկու անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, մեկական անգամ էլ՝ Իսպանիայի և Ֆրանսիայի:
Հաղորդում է armsport.am-ը։