ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարը կարող է ամռանը լքել ակումբը։ Բանն այն է, որ ֆրանսիական ակումբում մտադիր են վաճառել հարձակվողին։
Այս մասին տեղեկանում ենք AS-ից։
Նշվում է, որ ՊՍժ-ն պատրաստ է 90 միլիով եվրոյի դիմաց ամռանը հրաժարվել Նեյմարից։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է մեծ փոփոխությունների գնալ, որպեսզի դառնա մրցունակ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆում։
Ավելի վաղ Նեյմարը հայտարարել էր, որ դեռ 3 տարի խաղալու է ֆրանսիական ակումբում, սակայն ակումբի երկրպագուներն այդպես չեն տրամադրված։
