Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը կարող է փոխել ակումբը։
Այս մասին գրում է Foot Mercato-ն։
Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են միանգամից 2 ակումբ՝ «Չելսին» ու ՊՍԺ-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբն արդեն փորձ արել է ձեռք բերել 31-ամյա ֆուտբոլիստին, սակայն ապարդյուն։ Նշվում է, որ ՊՍԺ-ն ևս մեկ փորձ կանի ամռանը։ Մահրեզը դիտարկվում է որպես Անխել Դի Մարիային փոխարինող։
Նշվում է, որ Մահրեզով հետաքրքրված է նաև «Չելսին»։
Հավանական տրանսֆերը գնահատվում է 30-ից 40 միլիոն եվրո։
Նշենք, որ Մահրեզի պայմանագիրը «Ման Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։