Ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է հրաժեշտ տալ Նեյմարին արդեն այս ձմեռ։ Բանն այն է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է վաճառել բրազիլացուն։
Այս մասին հայտնում է EL Nacional-ը։
Նշվում է, որ Նեյմարին վաճառելով ցանկանում են պահել Կիլիան Մբապեին, բայց եթե ֆրանսիացուն պահել չհաջողվի, մեկ է՝ Նեյմարի մասով որոշումը հստակ է։
Ըստ աղբյուրի՝ բրազիլացու տրանսֆերը առաջարկվել է «Բարսելոնային» ու մի շարք այլ գրանդ ակումբների։
Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։