ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Պոգբայով

Հրապարակող՝

54432558_444160172991359_5122569260140331008_o

Ամսիներ անց կավարտվի Պոլ Պոգբայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև եղած պայմանագիրը և, ամենայն հավանականությամբ, ֆրանսիացին կհեռանա ՄՅՈւ-ից, քանի նա հիասթափված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկից։

Այս ֆոնին Պոգբայի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն, հայտնում է L’Équipe-ն։

Ֆրանսիական ակումբը ցանկանում է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Պոգբային։

Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Ռեալը»։

Պոգբան այս պահին ապաքինվում է վնասվածքից ու նա դեռևս 4-5 շաբաթ կապաքինվի և հետո միայն կվերադառնա մարզումների։

Ամենաթարմ