Կիսապաշտպան Կարլոս Սոլերը ֆրանսիական ՊՍԺ-ից վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Վեսթ Հեմ»:
Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։
27-ամյա իսպանացին այս ամառ դարձավ «Վեսթ Հեմի» իններորդ նորեկը:
Նախորդ մրցաշրջանում Սոլերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

