ՊՍԺ-ն աշխատում է «Նապոլի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի տրանսֆերի վրա: Հաղորդվում էր, որ գործարքը գնահատվել է 25 մլն եվրո։ Այս մասին գրում է sports.ru-ն։
Սակայն վերջին շրջանում բանակցությունները դանդաղել են։ Նեապոլցիները նոր պահանջներ են առաջ քաշել՝ հույս ունենալով գումարից բացի ձեռք բերել նաև դարպասապահ Կեյլոր Նավասին։
Այդ իսկ պատճառով ՊՍԺ-ն սկսեց դիտարկել այլ թեկնածուների: Նրանցից մեկը «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերն է։
Իսպանական թիմը պատրաստ է վաճառել 25-ամյա կիսապաշտպանին, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց։ Ինքը՝ խաղացողը, նույնպես բաց է Վալենսիայից հեռանալու համար։