fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մբապեին 400 միլիոն եվրո ստանալու դիմաց

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, եթե ստանա 400 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է COPE-ը։

23-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է փարիզյան ակումբի ղեկավարությունից եւ ցանկանում է արդեն աշխարհի առաջնությունից հետո փոխել ակումբը։

Այս տարի պայմանագրի երկարաձգման բանակցություններում Մբապեն ու ՊՍԺ-ի ղեկավարները պայմանավորվածության են հասել Նեյմարի տրանսֆերը վաճառելու եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ձեռք բերելու մասին, ինչը չի հաջողվել անել։

Մբապեի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ