fbpx
Սպորտ

ՊՍԺ տեղափոխվելը վատագույն տարբերակն էր․ Իկարդիի գործակալ

Վարձակալական հիմունքներով ՊՍԺ տեղափոխված Մաուրո Իկարդիի գործակալը՝ Վանդա Նարան, ով նաև ֆուտբոլիստի կինն է, խոսել է խաղացողի տեղափոխության համար։

«Ես սպասում էի վերջին պահին. Մաուրոն իր հետ վերցրեց փոքրիկ ճամպրուկ, իսկ մնացած ամեն ինչ թողեց ինձ: Մեր երեխաները դպրոց են հաճախում Իտալիայում, այդ պատճառով էլ պետք է անընդհատ լինենք Միլան-Փարիզ երթուղիում:

3 տարբերակ էինք դիտարկում, ու դրանցից վատագույնը ՊՍԺ-ը տեղափոխությունն էր, քանի որ ստիպված էի թողնել նրան ու վերադառնալ Իտալիա՝ երեխաների մոտ:

Ամուսնուս ծառայություններով իտալական լուրջ թիմեր էին հետաքրքրված, սակայն ընտրեցինք այն տարբերակը, որն ավելի կօգնի պրոֆեսիոնալ աճին», – Նարայի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ