Լիգա 1-ի առաջիկա տուրի «Լիոն»-ի դեմ հանդիպմանը ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Մաուրո Իկարդին չեն մասնակցի:
Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքով՝ Մբապեն արդեն մարզվում է ընդհանուր խմբում, բայց դեռ ամբողջովին պատրաստ չէ, իսկ Իկարդին ազդրի վնասվածք է ստացել:
ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող Էդինսոն Կավանին ևս վնասվածքի պատճառով չի մասնակցի «Լիոն»-ի դեմ հանդիպմանը:
«Լիոն» – «ՊՍԺ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին։