ՊՍԺ-ն «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է ձեռք բերել Նեյմարին, սակայն մերժում է ստացել։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիական ակումբը կապվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ և առաջարկել նրան պայմանագիր կնքել բրազիլացու հետ, սակայն «Քաղաքացիների» մարզիչ Պեպ Գվարդիոլան կտրականապես մերժել է այս առաջարկը, քանի որ կարծում է, որ Նեյմարի տեղափոխությունը կարող է փչացնել մթնոլորտը հանդերձարանում։
ՊՍԺ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ պատճառը, որ ֆրանսիական ակումբը ցանկացել է բաժանվել Նեյմարից, բրազիլացու լարված հարաբերություններն են որոշ թիմակիցների հետ։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ Նեյմարը կոնֆլիկտ է ունեցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Հաղորդվում էր նաեւ, որ ֆրանսիացին ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել Նեյմարին։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը Լիգա 1-ի 5 խաղում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, նրա վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ։
