fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն աշխատում է Մեսսիի պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունն աշխատում է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։

Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ն մտածում է արգենտինացի ֆուտբոլիստի հետ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր կնքել՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Մեսսիի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ