Ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել երիտասարդ կիսապաշտպան Դեզիրե Դուեի հետ և այլևս հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Գրեհեմ Բեյլին:
«Ռեն» ակումբի ֆրանսիացի 19-ամյա կիսապաշտպան Դեզիրե Դուեն ՊՍԺ-ն է ընտրել այլ հավակնորդների փոխարեն, այդ թվում՝ «Բավարիայի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների:
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը որոշել է դադարեցնել 23-ամյա Սանչոյին ձեռք բերելու փորձերը՝ հաջողությամբ ձեռք բերելով կիսապաշտպան Դեզիրե Դուեին։