ՊՍԺ-ն հերքել է Լուիս Էնրիկեի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունը։
Հաղորդվում էր, որ Էնրիկեն, ով գլխավորել է ՊՍԺ-ն հուլիսի սկզբին, մտածում է ակումբից հեռանալու մասին՝ թիմից Կիլիան Մբապեի հնարավոր հեռացման և Լուիս Կամպոսի հավանական հեռանալու պատճառով, ում հարաբերությունները ղեկավարության հետ վատթարացել են։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն հերքում է Էնրիկեի և Կամպոսի հնարավոր հեռանալու մասին լուրերը։
Այս խոսակցությունները ոչ միայն ծիծաղելի են, այլեւ լիովին անտեղի»,- ՊՍԺ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Romano-ն։

