ՊՍԺ-ն շուտով 90 մլն եվրո կառաջարկի Դուշան Վլահովիչի համար բոնուսների հետ միասին:
«Յուվենտուսի» հարձակվողի հետ փարիզցիները պատրաստ են բազմամյա պայմանագիր կնքել՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 9 միլիոն աշխատավարձով, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն մտադիր է պայմանագիր կնքել Վլահովիչի հետ՝ անկախ նրանից, թե Կիլիան Մբապպեն կհեռանա:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, Վլահովիչն ինքը բաց է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու համար: