Լիգա 1-ի 6-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալել էր ՊՍԺ-ին ու կարողացավ հաղթանակ կորզել վերջին րոպեներին։
Մինչև 87-րդ րոպեն թիմերից ոչ մեկին հաջողության հասնել չհաջողվեց։ 87-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը։ Այսպիսով, ՊՍԺ-ն Փարիզ է վերադառնում 3 միավորով։
Փարիզյան ակումբը 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 9 միավորով 8-րդ տեղում է։