Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լլարենը միջազգային և եվրոպական ձերբակալության մասին որոշումներ է կայացրել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի համար:
Ինչպես նշվում է, քաղաքական գործիչը մեղադրվում է ապստամբության և պետական միջոցների յուրացման մեջ:
Դատավորը համաձայնություն է տվել դատախազի հայցին՝ Պուչդեմոնի որոնման և բանտարկության համար:
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցները բողոքի ակցիաներ են իրականցրել, որի հետևանքով 78 մարդ է տուժել:
Բողոքի ակցիաների պատճառը Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռն է 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու և տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ։