Պուչդեմոնը ինքնակամ ներկայացել է Բելգիայի ոստիկանություն

Հրապարակող՝

Պուչդեմոնը ինքնակամ ներկայացել է Բելգիայի ոստիկանություն

Ամենադիտվածներ

Կատալոնիայի անջատականների առաջնորդ, Բելգիայում ապաստանած Կարլես Պուչդեմոնն այսօր Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն այն բանից հետո, երբ Իսպանիան արձակել է նրան ձերբակալելու նոր միջազգային հրամանագիր:

Ինչպես հայտնում են առաջնորդի գրասենյակից, Պուչդեմոնը ոստիկանություն է ներկայացել փաստաբանների ուղեկցությամբ:

Պուչդեմոնը կտրականապես դեմ է իր արտահանձնմանը Իսպանիա: Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն Բելգիայի իրավապահները:

Մինչդեռ, Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները:

Կատալոնացիները պահանջում են ազատ արձակել անջատողական գործունեության համար Իսպանիայի Գերագույն դատարանի վճռով ազատազրկման դատապարտված լիդերներին:

Ամենաթարմ