Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է հավակնել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերին: Այս մասին հաղորդում է SoccerLink-ը:
Ըստ աղբյուրի՝ ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անձամբ է ցանկանում խաղացողին տեսնել իր թիմում: Արգենտինացի մասնագետը նույնիսկ կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ ու ցանկություն հայտնել վերջինիս տեսնել լոնդոնյան թիմում:
Դիբալայի տեղափոխությունը ցանկանում է իրականացնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Տոտենհեմն» առավելություն ունի, այն է Չեմպիոնների լիգային մասնակցությունը:
Այսօր «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին ժամանելու է Անգլիա՝ ՄՅՈւ-ի հետ բանակցություններ վարելու: