Աշխարհ

Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ-ի հետ ասոցացվող կղզային պետություն Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրություն հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արևադարձային ցիկլոնի մոտենալու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրության առկայության մասին և կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի հավելումն միջոցներին, որոնք տարածքային և տեղական իշխանություններն օգտագործելու են «Դորիան» արևադարձային փոթորկի առաջացրած արտակարգ պայմաններին հակազդելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

«Դորիան» արևադարձային փոթորիկը ձևավորվել է օգոստոսի 26-ին Խաղաղ օվկիանոսում Բարբադոս կղզու մոտ: Ներկայում Պուերտո Ռիկոյից մոտ 450 կմ հեռավորության վրա է և շարժվում է շուրջ 6 մ/վ արագությամբ: Սպասվում է, որ երբ «Դորիանը» Պուերտո Ռիկոյի ափին հասնի, քամու ուժով մոտ կլինի մրրիկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ