Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը:
«Հույս է հայտնվել, որ Կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

