Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և անվտանգության հարցերը

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը։

Պուտինը ներկայացրել է քննարկման օրակարգը։

«Այսօր, ըստ ծրագրի, պետք է քննարկենք պաշտպանության և անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերը»,- ասել է Պուտինը: Պետք է միավորել ջանքերը մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նաև մեր սեփական անվտանգությունը»,- նշել է նա:

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:

Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից:

Ամենաթարմ