Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոսին

Ամենադիտվածներ

valverde meesii

Օգոստոսի 13-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր- պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանին:

«Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը, բացի քաղաքական գործիչ լինելուց, գիտական աշխարհի մարդ է.

«Դադարել եմ գիտությամբ զբաղվել դեռևս 90-ականներին, երբ մտել եմ քաղաքական դաշտ: Ներկա իրողությունները, Արցախի և նրա ժողովրդի ապագան, ՀՀ սահմանամերձ շրջաններում տիրող մտահոգիչ իրավիճակը մեզ համար դարձել են գերխնդիրներ: Այնուամենայնիվ, հավատացած ենք, որ մեր ժողովուրդը ոտքի կկանգնի և հաջողությունները կուղեկցեն մեզ»:

Խոսելով Արցախի գիտակրթական կյանքի մասին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակը և 2020թ. աշնանային պատերազմը իրենց ավերիչ ազդեցությունն ունեցան նաև գիտակրթական համակարգի զարգացման վրա: Այս առումով ԱԺ նախագահը կարևորել է Արցախում գիտակրթական կյանքի վերականգնմանն ուղղված աշխատանքները, քննարկել նրա զարգացմանը նպաստող հարցեր:

Սերգեյ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի գործունեությանը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ու տարբեր գիտական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հանդիպման վերջում միջազգային ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից Սերգեյ Մինասյանը ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ՝ կառավարման ոլորտի իրավական ապահովման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();