Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Նախագահներից բացի բանակցություններին ներկա են եղել երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը:
«Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 15:30-ին, գագաթաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ: Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար նախատեսված է հինգ ժամ։
Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։